Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վրաստանի և ԱՄՆ-ի ընտրությունները տոտալ ազդեցություն են ունենալու ՀՀ արտաքին քաղաքականության վրա

Վրաստանի և ԱՄՆ-ի ընտրությունները տոտալ ազդեցություն են ունենալու ՀՀ արտաքին քաղաքականության վրա
26.10.2024 | 17:46

Ամենից զատ, այսօրվա վրացական ընտրություններում որոշվելու է, թե արդյո՞ք Հայաստանը երբևէ ընդհանուր սահման ունենալու է ԵՄ-ի հետ, թե՝ ոչ:

Այսօր՝ Վրաստանում, նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները տոտալ ազդեցություն են ունենալու ՀՀ արտաքին քաղաքականության վրա: Եթե Վրաստանում վերարտադրվում են գործող իշխանությունները, իսկ ԱՄՆ-ում իշխանությունը վերցնում են նախկինները, դա լուրջ վերադասավորումների է բերելու ողջ տարածաշրջանում:

Թրամփի վարչակազմը մեր ռեգիոնով պասիվ է զբաղվելու, ինչը, մանավանդ Վրաստանում իշխանության հաղթանակի պարագայում, էապես բարձրացնելու է ՌԴ հնարավորություններն առավել ակտիվ գործելու վերջին շրջանում ակտիվությունը կորցրած Հարավային Կովկասում:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 8348

Մեկնաբանություններ